Новости
НазадДелегация департамента транснациональных угроз ОБСЕ в Образовательном комплексе полиции РА
20-ого февраля 2018 года Образовательный комплекс полиции РА с ознакомительным визитом посетили заместитель руководителя департамента транснациональных угроз отдела полицейской деятельности ОБСЕ Торстен Стодек и советник по вопросам реформ и ответственный по вопросам полиции отдела стратегических вопросов полицейской деятельности департамента транснациональных угроз Андерс Даниэльсон.
Гостей встретили первый заместитель начальника Образовательного комплекса полиции РА, полковник полиции Т.Есаян, начальник управления по учебно-методической работе и развития Образовательного комплекса полиции РА, полковник полиции Г.Геворкян. В их сопровождении для членов делегации была организована ознакомительная экскурсия по территории Образовательного комплекса, в ходе которого гости ознакомились со структурой Образовательного комплекса, с действующими и перспективными образовательными программами. Гости посетили оборудованный современным спортивным инвентарем спортзал, специализированный компьютерный кабинет для проведения приемных экзаменов, учебный центр-аудиторию борьбы с организованной преступностью, которые были укомплектованы и обновлены при поддержке ереванского офиса ОБСЕ.
Далее состоялась встреча с руководством Образовательного комплекса, колледжа и профессорско-преподавательским составом, во время которого были обсуждены задачи деятельности общинной полиции и переподготовки их сотрудников, семейного насилия, психологической подготовки сотрудников полиции, также вопросы образовательных предметов и программ.
В завершение встречи первый заместитель начальника Образовательного комплекса полиции РА, полковник полиции Т.Есаян отметил важность сотрудничества с ОБСЕ и выразил надежду на непрерывное дальнейшее сотрудничество.
2018թ. փետրվարի 20-ին ոստիկանության Կրթահամալիրում ճանաչողական այցով հյուրընկալվեցին ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերով բաժնի վարիչի տեղակալ, պատվիրակության ղեկավար Տորստեն Ստոդեկը և ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ոստիկանության հարցերով պատասխանատու ու ոստիկանության բարեփոխումների գծով խորհրդատու Անդերս Դանիելսոնը:
Հյուրերին դիմավորեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը, որոնց ուղեկցությամբ պատվիրակության անդամները ճանաչողական շրջայց կատարեցին կրթահամալիրի տարածքում, ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին, իրականացվող կրթական ծրագրերին և նախատեսվող բարեփոխումներին: Հյուրերը եղան ժամանակակից մարզագույքով կահավորված մարզադահլիճում, ընդունելության քննությունների անցկացման մասնագիտացված համակարգչային սենյակում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուսումնական կենտրոն-լսարանում, որոնք կահավորվել և վերազինվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Այնուհետև, տեղի ունեցավ հանդիպում Կրթահամալիրի, քոլեջի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հիմնախնդիրներ համայնքային ոստիկանության գործունեության, դրանց աշխատակիցների վերապատրաստման, ընտանեկան բռնության, ոստիկանների հոգեբանական պատրաստվածության, ինչպես նաև կրթական առարկաներին և ծրագրերին առնչվող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանն ընդգծեց ԵԱՀԿ հետ համագործակցության կարևորությունը և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը կլինի շարունակական: