Ուսանողների կազմակերպած միջոցառումները
2014-2015 ուս. տարում ոստիկանության կրթահամալիրում լեզուների ամբիոնի կողմից հիմնադրվեց գրական-գեղարվեստական ակումբը, որի մասնակիցները կրթահամալիրի ստեղծագործող սովորողներն են: Գրական ակումբը ուսուցողական նպատակներով երբեմն անդրադառնում է հայ դասականների գրական առանձնահատկություններին, ժամանակակից գրողների թեմատիկային և նրանց գրական հայացքներին, պարբերաբար կազմակերպում է գրքերի տեսություններ, մասնակցում կրթահամալիրում կազմակերպվող թեմատիկ շարադրությունների և բանաստեղծությունների մրցույթներին: Հաճախ ակումբն ինքն է ցուցաբերում նախաձեռնողականություն: Դրա վառ ապացույցը վերջերս ստեղծված «Գրական ալմանախ» թերթն է՝ տեսանյութի տեսքով, որի էջերում այլևս պարբերաբար կլուսաբանվեն առավել շնորհալիների չափածո գործերը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր
ՀՀ ոստիկանության օրվան նվիրված 2015թ. ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Ստեղծագործում են մեր սովորողները» խորագրով կերպարվեստի և գեղարվեստաական լուսանկարների մրցույթ-ցուցահանդես:
Կրթահամալիրի սովորողների շուրջ 30 ստեղծագործություններ ցուցադրվեցին մրցույթում: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ–լեյտենանտ Հովհաննես Վարյանը կարևորեց նախաձեռնությունը` նշելով, որ այն սովորողների գեղագիտական դաստիարակության գործում ունի կարևոր նշանակություն: Մրցույթի արդյունքներով «Կերպարվեստ» անվանակարգում հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվեց Քոլեջի 2-րդ կուրսի սովորող Երանուհի Սաֆարյանը, իսկ «Գեղարվեստական լուսանկար» անվանակարգում Ակադեմիայի 2-րդ կուրսի սովորող Շուշան Հոդաբաշյանը:
Մրցույթի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվոգրեր:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր
2014թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացված գրական-գեղարվեստական կոմպոզիցիան նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին:
Բեմի վրա կրթահամալիրի սաներն էին, որոնք միջոցառումը սկսեցին «Շնորհավո’ր տոնդ, անկա’խ Հայաստան, շնորհավո’ր Ձեր տոնը, անկախ երկրի անկա’խ քաղաքացիներ» բառերով:
Ուշագրավ էր շեփորի ձայնը, որը բոլորիս տեղափոխեց մեր նորաստեղծ պետության ակունքները, երբ որոշվում էր մի հին ազգի նորօրյա ճակատագիրը:
Սաները հաջորդաբար ներկայացնում են մեր պետության խորհրդանշանները` դրոշը, գերբն ու հիմնը, իրենց հարգանքի տուրքը մատուցում հնօրյա և նորօրյա հերոս-նահատակներին:
Տխուր նոտաները վերջում տեղի տվեցին ուրախ երգ ու նվագին, եռագույն դրոշների աշխույժ ծփանքին:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր
Նոյեմբերի 23-ին ժամը 17.00-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ հայ մեծ գրող, բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված գրական երեկո՝ ոստիկանության կրթահամալիրի ուսանողների մասնակցությամբ: Նշենք,որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որտեղ իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում հենց կրթահամալիրի սովորողները.
ՀՀ ոստիկանության կրթահամալիր