Կրթահամալիրի պետ

Մանուկ Հովհաննեսի Մուրադյան

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, 

իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

ոստիկանության գնդապետ



Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 16-ին Երևան քաղաքում:
1996-2001թթ. սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան։
2001-2002թթ․՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի գիտական աշխատանքների բաժնի գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման բաժանմունքի գիտաշխատող։
2002-2009թթ․՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս։
2009-2011թթ․՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ։
2011-2014թթ․՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ։
13.10.2014-10.10.2018թթ․՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի պետ։
10.10.2018-02.04.2019թթ․՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ։
02.04.2019-31.10.2019թթ․՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ:
31.10.2019-16.11.2021թթ․՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ:

ՀՀ ոստիկանության պետի 2021 թվականի նոյեմբերի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ։

2007թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2011թ․՝ դոցենտի գիտական կոչում:

Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով և ՀՀ ոստիկանության մի  շարք մեդալներով:

Հանդիսանում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում գործող 041 մասնագիտական խորհրդի, ինչպես նաև Հայ-Ռուսական համալսարանում գործող  063 մասնագիտական խորհրդի անդամ։

Հանդիսանում է Հայ-Ռուսական համալսարանի դոկտորանտ։

Հեղինակ է տասն ուսումնամեթոդական և ուսումնագործնական ձեռնարկների, երեք մենագրության և քառասունից ավել գիտական հոդվածների։

Ամուսնացած է, ունի երեք երեխա:


 

 Ընդունելության օրերը՝ յուրաքանչյուր ուրբաթ՝
ժամը 15:00–17:00