ՈԱԱԿ չափանիշներ, չափորոշիչներ

Որակի ապահովման ազգային կենտրոնի գնահատման չափանիշները

 

Որակի ապահովման ազգային կենտրոնի ՈԱԱԿ-ի գնահատման չափանիշներն ու շեմային պահանջները նախատեսված են ուսումնական հաստատությունների կողմից հաստատության գործունեության և մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման ընթացքի ինքնավերլուծություն կատարելու և բարելավման կարիք ունեցող ոլորտները բացահայտելու համար։ ՈԱԱԿ-ի մշակած մասնագիտական կրթության որակի ազգային շրջանակը (ՈԱՇ) թույլ է տալիս ուսումնառության միջավայրի պարբերաբար վերլուծություններ կատարել՝ կրթական գործընթացների որակի տեսանկյունից դիտարկելով ներկա վիճակը և բարելավմանն ուղղված գործողությունները, խոչընդոտները, ինչպես նաև հետագա զարգացմանը միտված նախաձեռնություններն ու մտադրությունները։ ՈԱՇ-ը թույլ է տալիս ինչպես ՄՈՒՀ-ի գործունեության յուրաքանչյուր տիրույթն ամբողջապես գնահատելու, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրը ավելի խորը ուսումնասիրելու համար։ Որակի շրջանակը նաև որակի արտաքին ապահովման գործընթացների հիմքն է: Նկատի ունենալով, որ կրթական ծառայությունների ողջ շարքն ընդգրկում է բազմաթիվ բաղադրիչներ, ՈԱԱԿ-ը առանձնացրել է որակը գնահատելու և ճանաչելու 7 տիրույթ։ Դրանք են.

  • Ինստիտուցիոնալ (կառուցվածքային) կարողություն։ Ինստիտուցիոնալ կարողությունը նկարագրում է ուսանողներին կայուն ու բարձրորակ ծառայություններ մատուցելու բաղադրիչները: Նշված կարողության զարգացման և բարելավման համար անհրաժեշտ է իրականացնել սահմանված ձևով ինքնավերլուծություն և ստացված արդյունքների հիման վրա մշակել համապատասխան բարելավման պլան:
  • Կրթական ծրագրեր։ Կրթական ծրագրերի ճկունությունը, համապատասխանությունն արդի շուկայական պահանջներին բարենպաստ նախապայմաններ է ստեղծում հարափոփոխ միջավայրում գործելու ունակ մասնագետներ պատրաստելու համար: Դրանով իսկ կրթական ծրագրերի նախագծման, մշտադիտարկման, հաստատման և գնահատման գործում ձեռնարկված հստակ քայլերը կարևոր նշանակություն ունեն կրթական որակյալ պայմաններ ձևավորելու համար:
  • Գիտելիքի կառավարում: Գիտելիքի կառավարումն ուղղված է գիտելիք ձևավորելու գործընթացի արդյունավետությանն ու հուսալիությանը, ինչպես նաև զարգացմանը և կիրառելիության ապահովմանը: Այն ընդգրկում է նաև հաստատության կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքները և ուսումնական ծրագրի հետ դրանց փոխկապակցվածությունը: Գիտելիքի կառավարման գործընթացում կարևորագույն մաս է կազմում գնահատման գործընթացը, որից կախված է սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման արդյունավետությունը:
  • Ուսանողակենտրոն մոտեցում: Կրթության զանգվածային բնույթը ենթադրում է, որ շրջանավարտները պետք է կարողանան գործունեություն ծավալել հարափոփոխ միջավայրում և ունենան փոխանցելի հմտություններ և կարողություններ: Նշվածը հնարավոր է, երբ ուսանողներն ու դասախոսներն աշխատում են համակողմանի և ներդաշնակ` համագործակցային մթնոլորտում, ուսանողներն ուսումնառության ընթացքում օժտված են լինում ավելի մեծ ինքնուրույնությամբ ու ճկունությամբ: Արդյունքում ուսանողների մոտ ձևավորվում են ինքնուրույն գիտելիք ձեռք բերելու հմտություններ և կարողություններ, ինչն էլ օգնում է նրանց սովորելու ողջ կյանքի ընթացքում: Վերոհիշյալի կիրառման պայմաններում փոխվում է նաև դասախոսի դերակատարությունը. նրա գլխավոր նպատակն է դառնում ուսանողների կրթական գործողություններն ուղղորդելու, գիտելիքի յուրացման և կոմպետենցիաների ձեռքբերման գործընթացը կառավարելու գործառույթի իրականացումը։
  • Տեղեկատվության կառավարում: Տեղեկատվության ճիշտ կառավարումը վերաբերում է տարբեր մակարդակներում (ներբուհական, ազգային և միջազգային) կատարվող փոփոխությունների վերաբերյալ հիմնավորված և նորացվող տեղեկությունների հավաքագրմանը, վերլուծությանն ու տարածմանը: Հարկ է նշել, որ գործընթացի արդյունավետության համար կարևոր նշանակություն ունի թափանցիկության և հրապարակայնության, ակադեմիական ազնվության  ապահովումը:
  • Ֆինանսավորում: Ֆինանսավորման մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն որակյալ կրթության ապահովման գործում՝ անհատների ու հասարակության համար մատչելի կրթություն ապահովելու համար համապատասխան ռեսուրսներ ձևավորելով, ինչպես նաև հեռանկարներ ստեղծելով ինստիտուցիոնալ զարգացման համար:
  • Որակի մշակույթ: Որակը և դրա հետ կապված գործընթացների ներդրումը էապես կախված է ՄՈՒՀ-ում (Մասնագիտական կրթական հաստատություն) ձևավորված մշակույթից, որը ենթադրում է վերլուծական գործունեություն, թափանցիկություն և շարունակական բարելավում: Ուստի ՈԱԱԿ-ը կարևորում է որակի ներքին ապահովման կայուն մեխանիզմներ ապահովող որակի մշակույթի դերը, ինչպես նաև ուսումնառության որակը: Այս յոթ տիրույթներից յուրաքանչյուրի համար ՈԱԱԿ-ը սահմանել է որոշակի չափանիշներ և չափորոշիչներ։ Սահմանված չափանիշները կրթական հաստատությունների կողմից պետք է ընկալվեն որպես որակի ապահովման համար անհրաժեշտ ուղենիշներ։ Յոթ տիրույթներից յուրաքանչյուրի համար դրանք ձևակերպված են որպես բազմաձևության և նորարարության որոշակի ազատություն ապահովող տարածական սահմանումներ՝ ելնելով տարբեր հաստատությունների բնույթի, որդեգրած կրթական հայեցակարգերի և նպատակների միջև առկա էական տարբերություններից։ Չափանիշները սահմանված են բավարար հստակությամբ՝ հավաստիանալու համար, որ ընդունելի որակի կարևոր ասպեկտներն առկա են ձևակերպումներում։ Հավատարմագրված կարգավիճակ ձեռք բերելու համար հաստատությունները պետք է գնահատվեն սահմանված բոլոր չափանիշներով։ Չափանիշները հատուկ առանձնացված ձևակերպումներ են, որոնք վերստուգելի տերմիններով սահմանում են հաստատության գործունեության կամ իրականացվող կրթական ծրագրերի բնութագրերը։ Չափորոշիչները ձևակերպումներ են, որոնք սահմանում են յուրաքանչյուր չափանիշին համապատասխանելու չափը անաչառ կամ թափանցիկ գնահատելու համար անհրաժեշտ պայմանները։ ՈԱԱԿ-ի սահմանած չափանիշները, չափորոշիչներն ու կատարողականի ցուցիչները պարբերաբար վերանայվում են՝ երաշխավորելու համար, որ դրանք վավեր են, արդիական և համապատասխանում են միջազգային հավատարմագրման և որակի ապահովման ոլորտում առկա վերջին միտումներին և զարգացումներին:  

Այս յոթ տիրույթներից յուրաքանչյուրի համար ՈԱԱԿ-ը սահմանել է որոշակի չափանիշներ և չափորոշիչներ։ Սահմանված չափանիշները կրթական հաստատությունների կողմից պետք է ընկալվեն որպես որակի ապահովման համար անհրաժեշտ ուղենիշներ։ Յոթ տիրույթներից յուրաքանչյուրի համար դրանք ձևակերպված են որպես բազմաձևության և նորարարության որոշակի ազատություն ապահովող տարածական սահմանումներ՝ ելնելով տարբեր հաստատությունների բնույթի, որդեգրած կրթական հայեցակարգերի և նպատակների միջև առկա էական տարբերություններից։ Չափանիշները սահմանված են բավարար հստակությամբ՝ հավաստիանալու համար, որ ընդունելի որակի կարևոր ասպեկտներն առկա են ձևակերպումներում։ Հավատարմագրված կարգավիճակ ձեռք բերելու համար հաստատությունները պետք է գնահատվեն սահմանված բոլոր չափանիշներով։ Չափանիշները հատուկ առանձնացված ձևակերպումներ են, որոնք վերստուգելի տերմիններով սահմանում են հաստատության գործունեության կամ իրականացվող կրթական ծրագրերի բնութագրերը։ Չափորոշիչները ձևակերպումներ են, որոնք սահմանում են յուրաքանչյուր չափանիշին համապատասխանելու չափը անաչառ կամ թափանցիկ գնահատելու համար անհրաժեշտ պայմանները։ ՈԱԱԿ-ի սահմանած չափանիշները, չափորոշիչներն ու կատարողականի ցուցիչները պարբերաբար վերանայվում են՝ երաշխավորելու համար, որ դրանք վավեր են, արդիական և համապատասխանում են միջազգային հավատարմագրման և որակի ապահովման ոլորտում առկա վերջին միտումներին և զարգացումներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ. ՉԱՓԱՆԻՇՆԵՐ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ