Նորություններ

Վերադառնալ
11.04.2013

2013թ. ապրիլի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց սպորտային «ԻՆՉ:ՈՐՏԵՂ:ԵՐԲ:» ինտելեկտուալ խաղի ուսանողական 4-րդ խաղաշրջանը

2013թ. ապրիլի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց սպորտային «ԻՆՉ:ՈՐՏԵՂ:ԵՐԲ:»  ինտելեկտուալ խաղի ուսանողական 4-րդ խաղաշրջանը
Սույն թվականի ապրիլի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց սպորտային «ԻՆՉ:ՈՐՏԵՂ:ԵՐԲ:»  ինտելեկտուալ խաղի ուսանողական 4-րդ խաղաշրջանը՝ նվիրված ոստիկանության օրվան: Խաղին մասնակցում էին 
կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առաջինից երրորդ կուրսերի, ինչպես նաև կրթահամալիրի քոլեջի առաջին և երկրորդ կուրսերի թիմերը: Երկրորդ տեղը գրավեց կրթահամալիրի ակադեմիայի  իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի թիմը, իսկ առաջին տեղը` կրթահամալիրի քոլեջի երկրորդ կուրսի թիմը: Խաղի եզրափակիչ փուլի մասնակիցները ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի կողմից պարգևատրվեցին գրքերով և դրամական մրցանակներով: Լավագույն գիտակ ճանաչվեց կրթահամալիրի քոլեջի երկրորդ կուրսի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Վահան Մկրտչյանը և ստացավ«ԱՐԾԱԹԱՓԱՅԼ ԱՐԾԻՎ» գլխավոր մրցանակը:
 
 
 
 
 
 
ՀՀ ոստիկանության կրթահամալիր