Նորություններ

Վերադառնալ
29.05.2013

2013թ-ի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեցին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալաբրիատի 4-րդ կուրսի սովորողների վարժախաղերը, որոնք կանցկացվեն մինչև հունիսի 1-ը:

2013թ-ի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեցին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալաբրիատի 4-րդ կուրսի սովորողների վարժախաղերը, որոնք կանցկացվեն մինչև հունիսի 1-ը:

Սույն թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեցին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալաբրիատի 4-րդ կուրսի սովորողների վարժախաղերը, որոնք կանցկացվեն մինչև հունիսի 1-ը:


Վարժախաղերի անցկացման նպատակն է վերարտադրել ոստիկանության ծառայողների մասնագիտական և հասարակական
 
գործունեության առարկայական ու սոցիալական բովանդակությունը, գործնական հմտություններով ամրապնդել տեսական գիտելիքները:

Վարժախաղերի արդյունավետ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Տ.Մ.Եսայանի հրամանով ձևավորվել է սովորողների 11 խաղարկային խումբ՝ պայմանական պաշտոնների բաշխմամբ: Սովորողների խնդիրն է իրականին մոտ պայմաններում կիրառել տեսական ուսուցման և արտադրական պրակտիկայի ընթացքում ստացված գիտելիքները այնպիսի գործերով, ինչպիսիք են՝ սպանությունը, ավազակությունը, բնակարանային գողությունը, սուտ մատնությունը և այլն:

Սովորողներին իրենց փորձը փոխանցելու և աջակցելու համար որպես խորհրդատուներ հրավիրվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, քրեական հետախուզության գլխավոր վարչության և հասարակական կարգի ապահովման վարչության փորձառու ծառայողներ: