Նորություններ

Վերադառնալ
07.10.2014

2014-2015 ուսումնական տարվա երդման արարողությունը

2014-2015 ուսումնական տարվա երդման արարողությունը

2014թ. հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի 2014-2015 ուս տարվա նոր ընդունված սաների երդման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ. Համբարձումյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և սովորողների ծնողները: Ոստիկանության գեներալ-մայոր Գ. Համբարձումյանը շնորհավորեց սովորողներին` ընդգծելով այն հանգամանքը, որ ոստիկանը պետք է հավատարիմ մնա իր երդմանը: Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր շքերթով:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր