Նորություններ

Վերադառնալ
11.11.2015

«Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-րդ տարեդարձը

«Դինամո»  մարզական հասարակական կազմակերպության 90-րդ տարեդարձը

2015թ. նոյեմբերի 10-ին հանդիսավոր պայմաններում նշվեց մեր երկրի առաջին մարզական կառույցներից մեկի` «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-րդ տարեդարձը:

 

«Դինամո»-ի հիմնանորոգված համալիրում տեղի ունեցած հոբելյանական հանդիսությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Համառուսական «Դինամո» մարզական կազմակերպության նախագահի տեղակալ Վլադիմիր Տիմոշինը, պաշտոնատար այլ անձինք, դինամոյական մարզիչներ և մարզիկներ, հյուրեր:

 

Հոբելյանական հանդիսության պաշտոնական արարողությունից հետո ցուցադրական ելույթով հանդես եկան ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, ինչին հաջորդեց համերգ, որին մասնակցում էին հանրահայտ երգիչներ, ոստիկանության պարային համույթը, ինչպես նաև կրթահամալիրի ներկայացուցիչները:

 

Տոնական օրն ամփոփվեց  ոստիկանության զորքերի պատվո պահակախմբի ելույթով: