Նորություններ

Վերադառնալ
29.05.2014

«Հայաստանի առաջին հանրապետության պատմաիրավական հիմնահարցերըը» թեմայով միջբուհական գիտաժողով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

«Հայաստանի առաջին հանրապետության պատմաիրավական հիմնահարցերըը» թեմայով միջբուհական գիտաժողով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2014 թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց միջբուհական գիտաժողով «Հայաստանի առաջին հանրապետության պատմաիրավական հիմնահարցերըը» թեմայով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը:  Ողջունելով մասնակիցներին  ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը նշեց, որ  մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ օրերից է: 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հայ ժողովուրդը 543 տարվա դադարից հետո վերականգնեց իր պետա­կանությունը: Նմանատիպ միջոցառումները կարևոր նշանակություն ունեն պատմությունը արժևորելու սերունդների դաստիարակության գործում: Գիտաժողովին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայ­կական պետական մանկա­վարժական համալսարանի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, ՀՀ ոստի­կանության կրթահամալիրի ղեկավար կազմի և պրոֆեսորադասախոսական ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետների ուսանողները:     

<<Հայաստանի առաջին Հանրա­պետության պետական իշխանության կազմավորման և գործունեության հիմնախնդիրները>> թեմայով ելույթ ունեցավ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պե­տու­թյան և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը, <<Հայաստանի առաջին Հանրա­պետության ստեղծման պատմու­թյունից>> թեմայով ելույթ ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայ­կական պետական մանկա­վարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Ասրյանը, <<Հայաստանի  առաջին հանրապետության Միլիցիան (1918-1920թթ.)>> թեմայով ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հասարակագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտական գիտություների թեկնածու Ռոստոմ Սարգսյանը, <<Հայկական ոստիկանությունը Վանի նահանգապետության շրջա­նում (1915թ. Մայիսի 7 – հուլիսի 17)>> թեմայով ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանը, <<1918 թվականի մայիսյան հերոսամարտերը>> թեմայով ելույթ ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայ­կական պետական մանկա­վարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Էդիկ Պողոսյանը:

Ամփոփելով գիտաժողովի արդյունքերը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը շնորհակալություն հայտնեց մասնակցության և արժեքավոր ելույթների համար, համոզմունք հայտնեց, որ գիտաժողովը լուծեց իր առջև դրված խնդիրները և լավագույն օրինակ կհանդիսանա հետագա համագործակցության համար: Վերջում մասնակիցներին հանձնեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի շնորհակալագրերը և հուշամեդալները:

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիր