Նորություններ
Վերադառնալ«ՄԱԿ-ը միջազգային իրավական համակարգում» խորագրով ուսանողական միջբուհական գիտաժողով
2013 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության օրվան նվիրված միջբուհական ուսանողական գիտաժողով «ՄԱԿ-ը միջազգային իրավական համակարգում» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին ուսանողներ հետևյալ բուհերի իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա, Կրթության միջազգային ակադեմիա, Երևանի պետական համալսարան, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Գիտաժողովին հատուկ հյուրի կարգավիճակով ներկա էր ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի սահմանների համալիր կառավարման ծրագրերի փորձագետ, իրավախորհրդատու Լևոն Գրիգորյանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Բացման խոսքով հանդես եկավ և միջոցառման մասնակիցներին հաջողություն մաղթեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Գիտաժողովին ներկա էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ղազարյանը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը և այլոք: Գիտաժողովին ներկայացված զեկույցներին հաջորդում էր հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր