Նորություններ
Վերադառնալ«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ » խորագրով միջազգային սեմինար ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
2015 թվականի հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետների կողմից անցկացվեց «Ոստիկանության և հասարակության փոխհարաբերությունները» խորագրով միջազգային սեմինար: Սեմինարին մասնակցում էին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա տարածքային բաժինների համայնքային ոստիկանության բաժանմունքների պետերը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շտաբի, ՀԿԱՎ, ՀԿԼՎ և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության անունից սեմինարի մասնակիցներին ողջունեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գևորգյանը՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի ազգային պատասխանատու Սուսաննա Նալթակյանը և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փոխտնօրեն դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրին:
Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես եկան ԵԱՀԿ քարտուղարութան ներկայացուցիչ պարոն Թորսթեն Շտոդյեկը և ԶՈՒԺՎ Ժնևի կենտրոնի փորձագետներ դոկտոր Թիմ Փարսոնսը և դոկտոր Դենիել Սիլվերսթոունը: Ելույթ ունեցավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Վլադիմիր Ավագիմյանը՝ ներկայացնելով «Համայնքային ոստիկանության մոդելի կիրառման Հայաստանի փորձը. հիմնական մարտահրավերները» թեմայով զեկույցը:
Սեմինարի ընթացքում ներկայցվեցին և մասնակիցների հետ համատեղ քննարկվեցին համայնքային ոստիկանության և հասարակության փոխհամագործակցությանը առընչվող բազմաթիվ այլ հարցեր:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր