Նորություններ

Վերադառնալ
02.07.2014

«Սահմանադրական բարեփոխումների արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտաժողով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

«Սահմանադրական բարեփոխումների արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտաժողով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2014 թվականի հուլիսի 2-ին ՀՀ Սահմանադրության ընդունման 19-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց գիտաժողով «Սահմանադրական բարեփոխումների արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով:

«Սահմանադրական վերահսկողությունը և ժամանակի մար­տահրավերները» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը: Այնուհետև, «Իշխանությունների տարանջատման սահմանադրական կարգավորումները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի համա­տեքստում» վերտառությամբ թեմայով ելույթ ունեցավ ՀՀ դատական դեպար­տամենտի կազմակերպաիրավական վարչության պետ, իրավաբանական գի­տությունների թեկնածու, դոցենտ Ռուստամ Մախմուդյան:  «Մարդու իրավունքների սահմանափակման համաչափության հիմնախնդիրը ազատազրկաման դատա­պարտված և պատիժը կրող անձանց ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի լույսի ներքո» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համալիրի ակադեմիայի պետության և իրավունքի և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուկ Մուրադյանը: «Սահմանադրական բարեփոխումները և ազգային ինքնության գործոնը» վերտառությամբ եզրափակիչ ելույթով հանդես եկավ  ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Գրիշա Առաքելյանը:

Ամփոփելով գիտաժողովի արդյունքերը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը շնորհակալություն հայտնեց մասնակցության և արժեքավոր ելույթների համար, համոզմունք հայտնեց, որ գիտաժողովը լուծեց իր առջև դրված խնդիրները և լավագույն օրինակ կհանդիսանա հետագա համագործակցության համար: Վերջում մասնակիցներին հանձնվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  հուշամեդալները:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր