Նորություններ

Վերադառնալ
09.06.2014

«Տեղեկատվական անվտանգություն» թեմայով վերապատրաստման դասընթաց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

«Տեղեկատվական անվտանգություն» թեմայով վերապատրաստման դասընթաց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2014թ. հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ոստիկանության ծառայողների և այլ շահագրգիռ գերատեսչությունների աշխատակիցների համար մեկնարկեց “Տեղեկատվական անվտանգություն” թեմայով վերապատրաստման դասընթացը: Դասընթացը վարում է ԵԱՀԿ փորձագետ, Նյու Յորքի Oլբանի պետական համալսարանի պրոֆեսոր Սանջեյ Գոելը:

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ: Դեռևս 2013թ. մայիս ամսին ՀՀ ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների ծառայողների համար անցկացվել է տեղեկատվական անտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթաց:

Երկշաբաթյա դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել տեղեկատվական անվտանգության հիմունքները, համակարգիչների և ցանցային ենթակառուցվածքների սպառնալիքները և պայքարը դրանց դեմ, համակարգերի և տվյալների պաշտպանության հմտությունները, ինչպես նաև ընձեռել համակարգչի և համակարգչային հանցագործությունների ավելի լավ հետաքննության հնարավորություն:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր