Նորություններ

Վերադառնալ
09.06.2014

Ավարտական քննություններ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Ավարտական  քննություններ  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հունիսի 9-ից սկսվեցին կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի  2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալը ՀՀ  ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Առաջին օրը «ՀՀ քրեական դատավարության իրավունք» առարկայի ամփոփիչ քննությունն էին հանձնում ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման շրջանավարտները:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր