Նորություններ
ՎերադառնալԱզգային ժողովի պատգամավորների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր
Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել պատգամավորներ Թևան Պողոսյանը և Արթուր Ստեփանյանը, որոնց դիմավորեցին կրթահամալիրի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը և կրթահամալիրի այլ պաշտոնատար անձիք:
Այցի ընթացքում հյուրերը շրջեցին կրթահամալիրի տարածքով, ծանոթացան վերջին տարիներին կատարված բարեփոխումներին, այցելեցին նոր վերանորոգված մարզասրահներ, գրադարան և հանդիսավոր միջոցառումների համար նախատեսված դահլիճ:
ԱԺ պատգամավորները մասնակցեցին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 3-րդ կուրսի «Ոստիկանության վարչական գործունեություն» առարկայի քննությանը:
Հյուրերը հանդիպեցին կրթահամալիրում վերապատրաստում անցնող համայնքային ոստիկանների, քրեական հետախուզության և ոստիկանությունում հատուկ քաղաքացիական ծառայություն իրականացնող աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին:
Հանձնաժողովի նախագահ Կ.Նահապետյանը, կարևորելով վերապատրաստման գործընթացը, բազմաթիվ հարցեր ուղղեց մասնակիցներին ծառայության ընթացքում ի հայտ եկած և օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրների վերաբերյալ: Նշված խնդիրների շուրջ ոստիկանության ծառայողները ներկայացրեցին իրենց դիտարկումները:
Պատգամավորները և կրթահամալիրի ղեկավարությունը ծաղիկներ խոնարհեցին ծառայության ընթացքում զոհված ոստիկանների, Սովետական Միության հերոսների հուշակոթողներին, ինչպես նաև Եղիշե Չարենցի նորակառույց հուշարձանին:
Կ.Նահապետյանը կարևորեց կրթահամալիրի դերը որակյալ կադրերի պատրաստման գործում և խոստացավ մշտապես աջակցություն ցուցաբերել կրթահամալիրում իրականացվող աշխատանքների բարելավման ուղղությամբ, ինչպես նաև խոստացավ կրթահամալիրի գրադարանին գրքեր նվիրաբերել: