Նորություններ

Վերադառնալ
16.02.2016

Տ. Վրթանես Քահանա Բաղումյանի այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Տ. Վրթանես Քահանա Բաղումյանի այցը  ՀՀ ոստիկանության կրթահամալիր

 

2016 թվականի փետրվարի 19-ին, ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ Տ. Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի օրհնությամբ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջում տեղի ունեցավ հանդիպում ''Աստվածաշնչային ընկերության ծրագրերի'' պատասխանատու Արշավիր Գաբուճյանի և ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տ. Վրթանես Քահանա Բաղումյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ղեկավարությունը և ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի առաջին կուրսի սովորողները: Հանդիպման նպատակն էր ''ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԳԱՄԸ. ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ'' վերտառությամբ հրատարակության նվիրաբերությունը քոլեջի  ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի առաջին կուրսի սովորողներին: Հանդիպումը սկսվեց Տ. Վրթանես քահանա Բաղումյանի տերունական աղոթքով և ողջույնի խոսքով:  Տ. Վրթանեսը խոսքը փոխանցեց Արշավիր Գաբուճյանին, ով շեշտեց Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանության և կիրառման կարևորությունը: Պարոն Գաբուճյանը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում կրկին այցելել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջ և պատասխանել Աստվածաշնչի ընթեցանության արդյունքում սովորողների մոտ ծագած հարցերին, ինչպես նաև նշեց, որ սովորողների ընթացիկ հարցերին կպատասխանի Տ.  Վրթանես Քահանա Բաղումյանը, ով յուրաքանչյուր շաբաթ ''Հայ եկեղեցու և կրոնների պատմությունը''    ֆակուլտատիվ        դասընթացի շրջանակներում կհանդիպի առաջին կուրսի սովորողների հետ: Այնուհետև  ''ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԳԱՄԸ. ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ԶԻնՎՈՐԻ ՀԱՄԱՐ'' վերտառությամբ հրատարակությունը բաժանվեց քոլեջի առաջին կուրսի սովորողներին: Շնորհակալական խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Սուքիասյանը, ով ընդգծեց նմանաբնույթ  հանդիպումների պարբերականության կարևորությունը:

zal

baxumyan

syuqasyan