Նորություններ

Վերադառնալ
28.07.2016

Ավարտվեց կրթահամալիրի քոլեջի 2015-2016 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

Ավարտվեց կրթահամալիրի քոլեջի 2015-2016 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

2015-2016 ուստարում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետն են ավարտել թվով 28 շրջանավարտներ: Բոլոր շրջանավարտներն առանց բացառության ներկայացել են ամփոփիչ ատեստավորմանը և հանձնել 2 ամփոփիչ քննություն` «ՀՀ վարչական իրավունք և ոստիկանության վարչական գործունեություն» և «ՀՀ քրեական իրավունք» մոդուլներից:

Շրջանավարտներից 24-ը հաջողությամբ անցել են ամփոփիչ ատեստավորման փորձառությունները և արժանացել «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորման միջին մասնագիտական կրթության պետական նմուշի դիպլոմի: 6  շրջանավարտներ ստացել են միայն «գերազանց» գնահատականներ, այդ թվում նրանցից 4-ն արժանացել են գերազանցության դիպլոմի: