Նորություններ
ՎերադառնալԳավառի ավագ դպրոցի աշակերտները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
2014 թվականի ապրիլի 10-ին ճանաչողական այցով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին Գավառի ավագ դպրոցի աշակերտները:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը կարևորեց նմանատիպ ճանաչողական այցերը և համոզմունք հայտնեց, որ այցից հետո աշակերտներից շատերը կընտրեն ոստիկանի արժանապատիվ և պատասխանատու մասնագիտությունը:
Աշակերտները ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողին և մոմեր վառեցին կրթահամալիրի մատուռում: Այնուհետև աշակերտները ներկա գտնվեցին կրթահամալիրի հրաձգարանում, մարզադահլիճներում, մասնագիտական լսարաններում և վերապատրաստման ֆակուլտետում անցկացվող պարապմունքներին:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում, քոլեջում և ակադեմիայում աշակերտները ծանոթացան ընդունելության պայմաններին, ուսումնական գործընթացին, կրթահամալիրում պարբերաբար անցկացվող մարզական միջոցառումներին: Կրթահամալիրի աշխատակիցները սպառիչ պատասխաններ տվեցին աշակերտներին հուզող հարցերին:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր