Նորություններ

Վերադառնալ
02.12.2012

Գիտաժողով Կրթահամալիրում

Գիտաժողով Կրթահամալիրում
2012թ. դեկտեմբերի 4-ին ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «կլոր սեղան»՝ «Դատախազական հսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ» թեմայով: 
Գիտաժողովին մասնակցում էին ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության, արդարադատության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմը, կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի սովորողները:
Դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանն ասաց, որ քննարկումը կօժանդակի օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ դատախազական հսկողության ոլորտում առկա գործնական խնդիրների լուծմանը: Նա նշեց, որ քննարկման թեմայի ընտրությունը պատահական չէ. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` օպերատիվ-հետախուզական գործունեության եւ հետաքննության նկատմամբ դատախազական հսկողության կարգը սահմանող նորմերում առկա են վիճահարույց դրույթներ: Նույնը վերաբերում է նաեւ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մի շարք դրույթների: 
Հովհաննես Վարյանը գիտաժողովի մասնակիցներին մաղթեց կառուցողական քննարկում: 
Քննարկումն անցավ բանավեճերի մթնոլորտում: Գիտաժողովի մասնակիցները բարձր գնահատելով ոստիկանության կրթահամալիրի նախաձեռնությունը՝ հանդես եկան օրենսդրական բացթողումները վերացնելուն ուղղված մի շարք առաջարկություններով: