Նորություններ
ՎերադառնալԳիտական խորհրդի 2015 թվականի թիվ 2 նիստը
2015 թվականի փետրվարի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2015 թվականի թիվ 2 նիստը: Նիստի օրակարգի տասներկու հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհրդի կողմից տպագրության երաշխավորվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Ա.Մելիքսեթյանի «Հանցագործությունների բազմակիության հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» մենագրությունը, քննարկվեց ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակ ստացող սովորողներին 2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակում կրթաթոշակի տրամադրումը վերանայելու հարցը, ինչպես նաև հաստատվեցին կրթահամալիրի ուսումնական գործընթացը կանոնակարգող թվով տասը իրավական ակտեր:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր