Նորություններ
ՎերադառնալԳիտական խորհրդի հերթական նիստ
2015 թվականի հունիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2015 թվականի երրորդ նիստը:
Նիստի օրակարգում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2015-2016 ուստարվա հեռակա և վճարովի ուսուցման տեղերի թվի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետին առաջարկություն ներկայացնելու հարցը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու, ոստիկանության գնդապետ Ռ.Սարգսյանի և նույն ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Ռ.Սահակյանի` «Հայաստանի ոստիկանության պատմությունից» խորագրով մենագրությունը տպագրության երաշխավորելու հարցը:
Քննարկումների արդյունքում գիտական խորհուրդը որոշեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2015-2016 ուստարվա հեռակա և վճարովի ուսուցման տեղերի համապատասխան թվի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել ՀՀ ոստիկանության պետին, ինչպես նաև տպագրության երաշխավորել Ռ.Սարգսյանի և Ռ.Սահակյանի` «Հայաստանի ոստիկանության պատմությունից» մենագրությունը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր