Նորություններ

Վերադառնալ
28.10.2015

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ  ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2015թ. հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթությանորակավորման եռամսյա դասընթաց անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:

Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը, կրթահամալիրի պրոֆեսորա-դասախոսական կազմը և սովորողների ծնողները: 

Կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը շնորհավորեց սովորողներին երդման ընդունման կապակցությամբ:  

Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր շքերթով: