Նորություններ

Վերադառնալ
18.11.2014

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2014 թվականի նոյեմբերի 18-ից -19-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի պատվիրակությունը փոխտնօրեն պարոն Ֆիլիպ Ֆլյուրի գլխավորությամբ: Այցի նպատակն էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում «Ընտանեկան բռնության և անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելում» թեմայով դասընթացների անցկացումը: Դասընթացներին մասնակցում էին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հոհվ.Վարյանը և մասնակիցներին մաղթեց արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր