Նորություններ

Վերադառնալ
20.01.2015

Ընդլայնված խորհրդի նիստ

Ընդլայնված խորհրդի նիստ

2015 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի ընդլայնված նիստ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ.Ս.Համբարձումյանի մասնակցությամբ: Խորհրդի նիստին մասնակցում էին նաև կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմն ու ստորաբաժանման ղեկավարները: Օրակարգում՝ 2014 թվականի ընթացքում կրթահամալիրի ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների քննարկում և ամփոփում:
Հաշվետու ելույթներով հանդես եկան կրթահամալիրի ստորաբաժանումների պետերը՝ ներկայացնելով իրենց կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունները:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհուրդը քննարկելով և ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` գնահատեց «բավարար»:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր