Նորություններ
Վերադառնալ18.03.2013
Ընդունելություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն
![Ընդունելություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն Ընդունելություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն](/resources/policeacademy/img/news/big/1363607567,215.jpeg)
Տեղի ունեցան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի 2013/2014 ուսումնական տարվա ընդունելությունները
նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ ուսումնառության համար: Ուսումնական կենտրոնի շրջանավարտները ստանում են «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ ոստիկանի որակավորում: Շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության կրտսեր խմբի կոչումներ և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների կրտսեր խմբի /ոստիկան/ պաշտոններում: Ուսման տևողությունը 6 ամիս է: Սովորողներին տրվում է կրթաթոշակ: Ուսումնական կենտրոնում ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողը համարվում է ՀՀ ոստիկանության ծառայող: Թեստավորման 1-ին փուլի արդյունքները հրապարակված են ՀՀ ոստիկանության«www.edupolice.am» կայքէջում:
|
![](http://edupolice.am/images/001374.jpg)
![](http://edupolice.am/images/011387.jpg)
![](http://edupolice.am/images/0111404.jpg)
ՀՀ ոստիկանության կրթահամալիր
2013-03-18թ. 16:04:03
2013-03-18թ. 16:04:03