Նորություններ

Վերադառնալ
16.09.2016

«Ժողովրդավարական ոստիկանություն` հավասար իրավունքներ և հնարավորություններ» թեմայով կլոր–սեղան քննարկում կրթահամալիրում

«Ժողովրդավարական ոստիկանություն` հավասար իրավունքներ և հնարավորություններ» թեմայով կլոր–սեղան քննարկում կրթահամալիրում

2016թ․ սեպտեմբերի 13-ին և 14-ին ոստիկանության կրթահամալիրում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեցին քննարկումներ «Ժողովրդավարական ոստիկանություն` հավասար իրավունքներ և հնարավորություններ» թեմայով, որի ընթացքում զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետներ Միա Տոմինեի և Հեդեր Հութանեի կողմից անդրադարձ կատարվեց ոստիկանությունում տղամարդկանց և կանանց համար հավասար հնարավորություններին և պարտավորություններին, ինչպես նաև բողոքի մեխանիզմների առանձնահատկություններին: Քննարկումներին մասնակցում էին ՀՀ ոստիկանության կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, Երևան քաղաքի և նրա ենթակա ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների և դրանց ենթակա բաժինների ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող և կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմը, կադրային և այլ ստորաբաժանումների ծառայողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, ով իր խոսքում նշեց քննարկվող թեմայի կարևորությունը և շեշտեց, որ հատկապես վերջին տարիներին ՀՀ ոստիկանությունում ավելացել են իգական սեռի ներկայացուցիչները:

Քննարկումների ընթացքում փորձագետները ներկայացրին ոլորտում առկա միջազգային փորձը, զարգացումները, հարցի վերաբերյալ տարբեր երկրներում կիրառվող լուծումները, իսկ մասնակիցները պարզաբանեցին Հայաստանում խնդրի վերաբերյալ առկա մոտեցումները։

Սեպտեմբերի 16-ին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի մոտ տեղի ունեցավ անցկացված միջոցառման ամփոփումը, որի ընթացքում հյուրերն իրենց գոհունակությունն հայտնեցին միջոցառման կազմակերպման համար։