Նորություններ
ՎերադառնալԼեհ փորձագետները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 23-ից 26-ը Լեհաստանի Վարշավա քաղաքի Հետաքննությունների կենտրոնական բյուրոյի փորձագետներ Իվոնա Պերկովսկան և Վիեսլավ Նովակը հյուրընկալվել էին ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում նոր մեթոդների ուսումնասիրում» թեմայով դասընթաց անցկացնելու նպատակով:
Դասընթացին մասնակցում էին ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներայացուցիչները:
Փորձագետները հանդիպում ունեցան Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների հետ, որի ընթացքում ներկայացվեցին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում նոր մեթոդները:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, իսկ փորձագետներին տրված մի շարք հարցեր ստացան իրենց սպառիչ պատասխանները: