Նորություններ

Վերադառնալ
05.08.2016

Կայացավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2016-2017 ուստարվա առկա անվճար ուսուցմամբ ընդունելությունը

Կայացավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2016-2017 ուստարվա առկա անվճար ուսուցմամբ ընդունելությունը

2016թ. հուլիսի 29-ին ժամը 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի՝ բակալավրի կրթական ծրագրով առկա անվճար ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա դիմորդների և նրանց ծնողների հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության ստուգումների կարգին ու պայմաններին: Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկներ:

2016թ. օգոստոսի 1-ից 4-ը  անցկացվեցին ընդունելության ստուգումները հայոց լեզվից (թեստավորում համակարգչի միջոցով), ֆիզիկական պատրաստականությունից: Դիմորդներն անցան նաև մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (թեստավորում համակարգչի միջոցով): Ընդունելության քննություններին մասնակցել են թվով 43 դիմորդներ` 14 արական և 29 իգական սեռի, այդ թվում 1 դիմորդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Ստուգումների և անցկացված մրցույթի արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետ ընդունվեցին թվով 22 դիմորդներ:

քննություն

քննություն

քննություն

քննություն