Նորություններ
ՎերադառնալԿայացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը
2016թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ուսումնական կենտրոնի 2015-2016թթ. ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանի գլխավորությամբ, ինչպես նաև ուսումնական կենտրոնի անձնակազմը և սովորողները:
Գերազանց առաջադիմությամբ ավարտած սովորողների դիպլոմները և կրծքանշանները հանդիսավոր պայմաններում նրանց հանձնելուց հետո կրթահամալիրի պետ Հ.Վարյանը շնորհավորեց շրջանավարտներին և ցանկացավ հաջողություններ ծառայության ընթացքում:
Ավարտին տեղի ունեցավ տոնական համերգ, որը կազմակերպել էր ուսումնական կենտրոնի ղեկավարությունը: Համերգին մասնակցում էր ճանաչված և սիրված երգիչ` Մհերը: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին տոնական բարձր տրամադրություն հաղորդելու համար և շնորհավորեց շրջանավարտներին դիպլոմներ և կրծքանշաններ ստանալու կապակցությամբ: