Նորություններ

Վերադառնալ
16.10.2013

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի այցը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր:

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի այցը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր:

2013թ. հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի այցը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր:
Մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ղեկավարում էր հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Նահապետյանը: Պատվիրակությանը դիմավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Այցը կրում էր ճանաչողական բնույթ, որի ընթացքում հանձնաժողովի անդամները հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշակոթողին: Հանդիպեցին կրթահամալիրի սովորողներին, ծանոթացան կրթահամալիրի նյութատեխնիկական բազային և հագեցվածությանը և վերջապես, հանդիպելով պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկեցին ոլորտում առկա խնդիրները:  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի գրադարանին նվիրաբերեց մասնագիտական գրականություն:





 

ՀՀ ոստիկանության կրթահամալիր