Նորություններ

Վերադառնալ
30.04.2015

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի պետին հանձնվեց տեղական պատերազմների և ԴԱԾ վետերանների կոմիտեի «Շնորհակալագիր»

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի պետին հանձնվեց տեղական պատերազմների և ԴԱԾ վետերանների կոմիտեի «Շնորհակալագիր»

2015թ. ապրիլի 1-ին տեղական պատերազմների և Դաշնային անվտանգության ծառայության վետերանների կոմիտեի Նախագահի խորհրդական, Համազորային Ուղղափառ Միսսիայի պետ Իգոր Եվգենիի Սմիկովը այցելեց Ինտերպոլի տարածաշրջանային մոսկովյան գրասենյակ:

«Անվտանգության մարմինների վետերանների և նրանց ընտանիքի անդամների սատարման սոցիալական Ծրագրի իրականացման գործում ակտիվ մասնակցության, ավանդական բարոյա-հոգևոր արժեքների ամրապնդման և մեր Հայրենիքի պաշտպանության համար երիտասարդ սերընդի պատրաստման գործում անձնական ներդրում ունենալու համար» Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Կիմի Վարյանին հանձնվեց «Շնորհակալագիր»:

Պարգևատրմանը ներկա էին՝ ոստիկանության գեներալ-մայոր Վիկտոր Օլեգի Ագեևը, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Վասիլիի Կրասնովը, ոստիկանության գեներալ-մայոր Զավեն Մելսիկի Գինոսյանը և ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսանդր Վասիլիի Մելնիկովը: