Նորություններ

Վերադառնալ
22.04.2016

Հանցագործության և պատժի հիմնահարցերի հետազոտության գիտական խմբակի հերթական նիստը

Հանցագործության և պատժի հիմնահարցերի հետազոտության գիտական խմբակի հերթական նիստը

2016 թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից՝ հանցագործության և պատժի հիմնահարցերի հետազոտության գիտական խմբակի 2015-2016 ուստարվա հինգերորդ նիստը:

Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի անձնակազմը, ինչպես նաև գիտական խմբակի անդամներն ու Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի մագիստրատուրայի ուսանողները:  

Գիտական խմբակի նիստը անցկացվեց կլոր-սեղան քննարկման ձևաչափով: Կլոր սեղան-քննարկման թեման էր՝ «Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների օրենսդրական կարգավորման և որակման հարցերը»:

Բացման խոսքով հանդես եկավ քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության մայոր Միսակ Մարկոսյանը, ով ընդգծեց նման ձևափաչով իրականացվող միջբուհական ուսանողական միջոցառումների կարևորությունը և արդյունավետությունը:

Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առաջին կուրսի սովորող Յուրի Գասպարյանը (զեկույցի թեման՝ «Մենք ենք, մեր սարերը» գեղարվեստական ֆիլմում ներկայացված դեպքի իրավաբանական գնահատականն ըստ ՀՀ գործող օրենսդրության) և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսի սովորող Էդիկ Հակոբյանը (զեկույցի թեման՝ «Զգուշացիր ավտոմեքենայից» գեղարվեստական ֆիլմում ներկայացված դեպքի իրավաբանական գնահատականն ըստ ՀՀ գործող օրենսդրության):

Զեկուցումներից հետո հարց ու պատասխանների, կարծիքների փոխանակման միջոցով քննարկվեցին հափշտակությունների և քաղաքացիաիրավական խախտումների սահմանազատման չափանիշների, հափշտակության շահադիտական նպատակի էությանն առնչվող հարցեր:

Նիստի ավարտին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսի սովորող Էդիկ Հակոբյանին հանձնվեց շնորհակալագիր: 

կլոր սեղան

կլոր սեղան

կլոր սեղան