Նորություններ

Վերադառնալ
30.05.2016

Հերթական վարժախաղերը կրթահամալիրում

Հերթական վարժախաղերը կրթահամալիրում

Սույն թվականի մայիսի 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեցին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի չորրորդ կուրսի սովորողների վարժախաղերը, որոնք կանցկացվեն մինչև հունիսի 3-ը ներառյալ։

Վարժախաղերի անցկացման նպատակն է վերարտադրել ոստիկանության ծառայողների մասնագիտական և հասարակական գործունեության առարկայական ու սոցիալական բովանդակությունը, գործնական հմտություններով ամրապնդել տեսական գիտելիքները։

Վարժախաղերի արդյունավետ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով ձևավորվել է սովորողների 6 խաղարկային խումբ՝ պայմանական պաշտոնների բաշխմամբ։

Սովորողների խնդիրն է իրականին մոտ պայմաններում կիրառել տեսական ուսուցման և արտադրական պրակտիկայի ընթացքում ստացված գիտելիքները այնպիսի գործերով, ինչպիսիք են՝ սպանությունը, բնակարանային գողությունը, թմրանյութերի իրացումը և ավտոմեքենաների գողությունը։

Սովորողներին իրենց փորձը փոխանցելու և աջակցելու համար որպես խորհրդատուներ հրավիրվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախոզության գլխավոր վարչության և հասարակական կարգի ապահովման վարչության փորձառու ծառայողներ։

varzhanq

varzhanq

varzhanq

varzhanq