Նորություններ
ՎերադառնալՀՀ ոստիկանության կրթահամալիրը ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները
2014 թվականի հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի պետի հրավերով Երևանում էր գտնվում Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մոգիլյովի ինստիտուտի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Մոգիլյովի ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Վալերի Պոլիշյուկը, գիտական աշխատանքների գծով պետի տեղակալ, փոխգնդապետ Յուրի Շկապլերովը, Մոգիլյովի ինստիտուտի ուսումնամեթոդական բաժնի պետ, գնդապետ Ալեքսանդր Երմոլաևը:
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ Համագործակցության մասին արձանագրության ստորագրման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, կրթահամալիրի բարձրաստիճան սպաները և պրոֆեսորադասախոսական կազմը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը` ընդգծելով միջազգային համագործակցության ընդլայնման նշանակությունն ու կարևորությունը:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանի հրամանով պատվիրակության անդամները պարգևատրվեցին մեդալներով:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր