Նորություններ

Վերադառնալ
23.05.2013

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

ՀՀ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ  ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ  ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

ՀՀ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ  ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ  ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ
ԱՌԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ուսումնառության տևողությունը 2 ամիս է, վարձավճարը կազմում է 100 000 դրամ: Ուսումնական պլանով նախատեսված դասընթացը և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց շնորհվում է «Պահնորդական գործ» մասնագիտությամբ պահնորդի որակավորում և տրվում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության պետական նմուշի դիպլոմ:

1. «Պահնորդական գործ» մասնագիտությամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցմամբ ընդունվելու համար կարող են դիմել առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն կամ հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձինք, բացառությամբ նրանց, ովքեր`

1) դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ uահմանափակ գործունակ.
2) հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառման են կանգնած բուժհիմնարկներում.
3) դատապարտվել են դիտավորյալ հանցագործության համար, և դատվածությունը uահմանված կարգով մարված կամ հանված չէ.
4) խուuափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

 Հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձինք ուսումնառության ընթացքում միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն չեն ստանում:

2. Դիմորդը ՀՀ ոստիկանության կրթահամալիր է  ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

-  անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր, 16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայական և ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և պատճեն),
- կրթության մասին վկայական` դիպլոմ կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության կամ հիմնական ընդհանուր կրթության ատեստատ,
-  3 x 4 սմ չափսի 3 գունավոր լուսանկար:

3. Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում 2013 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից մինչև 15.00-ն, բացի տոնական և կիրակի օրերից: Ընդունելության համար անցկացվող հարցազրույցը տեղի կունենա ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում 2013 թվականի հունիսի 7-ին` ժամը 11.00-ին: Հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:

Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
77-20-85, 77-80-33:

ՀՀ  ոստիկանության  կրթահամալիր