Նորություններ
ՎերադառնալՀՀ ոստիկանության կրթահամալիրը տոնում է ոստիկանության կազմավորման 97-րդ տարեդարձը
2015թ. ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեցին Ոստիկանության կազմավորման 97-րդ տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումներ: Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանը, մոսկվայաբնակ հայազգի բարերար Ա.Թովմասյանը, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանության ծառայողների ընտանիքների անդամները, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը, ծառայողները, սովորողները և այլ պաշտոնատար անձինք:
Միջոցառումն սկսվեց ծառայողական պարտականությունների կատարման և արցախյան գոյամարտում զոհված ՀՀ ոստիկանության ծառայողների հուշակոթողին ծաղկեպսակի դրման և նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությամբ:
Այնուհետև ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեց կրթահամալիրի սուրբ Վարդան Մամիկոնյան մատուռում պատարագի մատուցումը՝ նվիրված ծառայողական պարտականությունների կատարման և արցախյան գոյամարտում զոհված ոստիկանության ծառայողներին և ցեղասպանության զոհերին:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սպորտի զարգացմանը նպաստելու համար` իրականացավ ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Օնիկի Պետրոսյանի հիշատակին նվիրված մինի-ֆուտբոլի խաղահրապարակի բացման արարողությունը, որը կառուցվել է «Սոզվեզդիյե» հիմնադրամի հովանավորությամբ: Կրթահամալիրին ցուցաբերած աջակցության և ակտիվ համագործակցության համար «Սոզվեզդիյե» հիմնադրամի ղեկավար, բարերար Ա.Ռ.Թովմասյանը ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Ոստիկանության կազմավորման 97-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը եզրափակվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դրոշի հանձնման հանդիսավոր արարողությամբ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր