Նորություններ

Վերադառնալ
25.12.2014

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2014-2015 ուստարվա շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2014-2015 ուստարվա շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2014թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2014-2015 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շրջանավարտները ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված /մահացած/ ոստիկանության ծառայողների հուշարձանին, այնուհետև կրթահամալիրի մատուռում մոմեր վառեցին: Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, ամփոփիչ պետական ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ղուկասյանը, կադրերի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Չարենցը, կրթահամալիրի պետի տեղակալները, ակադեմիայի ղեկավարությունը, ամբիոնի պետերը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, ոստիկանության գնդապետ Ա. Ղուկասյանը և ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը: Շրջանավարտները հանդես եկան շնորհակալական խոսքով: 

ՀՀ ոստիկանության կրթահամալիր