Նորություններ
ՎերադառնալՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ «ՄԱՆԿԱՆ ՏՈՒՆ» ՄԱՆԿԱՏՈՒՆ
2015թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ցուցադրվեց Օ՜Հենրիի «Մոգերի ընծաները» բեմադրությունը, որի ավարտից հետո ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ ծառայողների և սովորողների կողմից կազմակերպվեց բարեգործական դրամահավաք՝ Երևանի «Մանկան տուն» մանկատան երեխաներին օգնելու նպատակով:
Դեկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գ. Մալխասյանի գլխավորությամբ կրթահամալիրի մի խումբ ծառայողներ այցելեցին «Մանկան տուն» մանկատուն, որտեղ ծանոթացան մանկատան սպասարկող անձնակազմի և այնտեղ բնակվող երեխաների հետ, շրջայց կատարեցին մանկատան տարածքում` ծանոթանալով մանկատան պայմաններին:
Համաձայն մանկատան ղեկավարության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության` հավաքված գումարով գնվել են անհրաժեշտ խնամքի միջոցներ և քաղցրավենիք, որոնք էլ երեխաներին հանձնեցին կրթահամալիրի ծառայողները:
Կրթահամալիրի պետի որդեգրած քաղաքականության համաձայն ՀՀ ոստիկանության Կրթահամալիրը աջակից է լինելու ուշադրության և խնամքի կարիք ունեցող նմանօրինակ հաստատություններին և մշտապես հանդես է գալու այսպիսի նախաձեռնություններով: