Նորություններ
ՎերադառնալՀՀ ոստիկանության կրթահամալիրում դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն
Հուլիսի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2015 թվականի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ոստիկանության պետի տեղակալ, գեներալ- մայոր Գագիկ Համբարձումյանը, բարձրաստիճան սպաները, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ծնողները: Ակադեմիայի ավարտական կուրսի հանդիսավոր քայլերթից հետո նորընծա սպաները ստացան դիպլոմները՝ որպես ոստիկանի կոչումն ու գործը ստանձնելու պատրաստականության հավաստագիր: Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունից հետո իրենց շնորհակալական խոսքով հանդես եկան շրջանավարտները, ծնողները: Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը երիտասարդ սպաներին բարի երթ մաղթեց` ոստիկանի դժվար ու պատվավոր առաքելության իրականացման ճանապարհին: Հանդիսավոր արարողության ավարտից հետո շրջանավարտները ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողին:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր