Նորություններ

Վերադառնալ
23.05.2013

Մայիսի 23-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL ) բյուրոյի Վաշինգտոնյան գրասենյակի փորձագետների խմբի հետ

Մայիսի 23-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL ) բյուրոյի Վաշինգտոնյան գրասենյակի փորձագետների խմբի հետ

       Ս/թ. մայիսի 23-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL ) բյուրոյի Վաշինգտոնյան գրասենյակից Երևան ժամանած փորձագետների խմբի հետ` Հայաստանում ԹՊԻՀ ծրագրի գնահատման նպատակով:  Փորձագետների խմբի առաքելությունը ընդհանուր և իրավապահ, դատաիրավական ու քրեակատարողական ոլորտներում ԹՊԻՀ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի ազդեցության գնահատումն է: ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին փորձագետներ Ռեյչել Հոլցմանը, Լինդա Մեյբերին, Շոնա Վիլսոնը, Էդվարդ Օ’Բրայենը, Կարինե Քեշաբյանը և  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը, կրթական բարեփոխումների և միջազգային համագործակցության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վ. Մազայանը, գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ռ. Մարանդյանը: Հանդիպման ընթացքում Տ. Եսայանը փորձագետների խմբին ներկայացրեց կրթահամալիրի կառուցվածքը, կատարված կրթական բարեփոխումները: Խումբը ծանոթացավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական հաստատությունների ընդունելության կարգին, ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, ինչպես նաև` կատարված և նախատեսվող բարեփոխումներին: