Նորություններ
ՎերադառնալՄեծ Բրիտանիայի ոստիկանության անցած ուղու մասին` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների քաղաքականության հարցերով իրավախորհրդատու պարոն Սթիվեն Բրաունի առաջարկով ս.թ. մարտի 26-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց դեպքի վայրի զննության հմտությունների ստուգման մրցույթ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2-րդ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսերի՝ ընդհանուր թվով 20 սովորողների միջև:
Մրցույթի էությունը կայանում էր նախապես դասավորված դեպքի վայրը սահմանված ժամանակահատվածում ուսումնասիրելու և իրադրությունը հիշողությամբ վերականգնելով համապատասխան արձանագրություն կազմելու մեջ: Միջոցառման կազմակերպումն ու անցկացումը հանձնարարվել էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի օպերատիվ-հետախուզական գործունեության և կրիմինալիստիկայի ամբիոնին: Հիմք ընդունելով առաջարկված խնդրի պահանջները, ամբիոնի աշխատակիցների կողմից իրականացվել է սովորողների հրահանգավորում, կրիմինալիստիկայի լաբորատորիայում նախապատրաստվել է դեպքի վայրը՝ ստեղծելով համապատասխան իրադրություն:
Աշխատանքների ստուգմանը և գնահատմանը ներգրավվել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի օպերատիվ-հետախուզական գործունեության և կրիմինալիստիկայի ամբիոնի ավագ դասախոսներ՝ Բ.Ալեքսանյանը, Ս.Մարգարյանը և ՀՀ ոստիկանության ՔԳՎ 1-ին վարչության կազմտեսչական և վերլուծական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Հ.Թեմուրյանը:
Ապրիլի 17-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վերջերս հիմնովին վերանորոգված ակումբում, կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման և քոլեջի ընդհանուր թվով մոտ 150 սովորողների համար ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների քաղաքականության հարցերով իրավախորհրդատու պարոն Ս.Բրաունը անցկացրել է դասախոսություն Մեծ Բրիտանիայիում ոստիկանության ձևավորման և պատմության, արժեքների և ղեկավար սկզբունքների (Փիլյան սկզբունքների) վերաբերյալ:
Դասախոսոությունից հետո ամփոփվեցին ս.թ. մարտի 26-ին տեղի ունեցած դեպքի վայրի զննության հմտությունների ստուգման մրցույթի արդյունքները: Պարոն Ս.Բրաունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանի հետ մրցույթի մասնակիցների լավագույն երեք սովորողներին հանձնեցին ԵՄ խորհրդատվական խմբի կողմից սահմանված մրցանակներ և վկայականներ՝ 3-րդ տեղն է զբաղեցրել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի սովորող Աննետա Գասպարյանը, 2-րդ տեղը՝ ՀՀ ոստիկանության մագիստրատուրայի առկա ուսուցման 2-րդ կուրսի սովորող Սուրեն Նազարյանը, իսկ պատվավոր առաջին տեղը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի սովորող Աննա Ադամյանը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր