Նորություններ
ՎերադառնալՄեկնարկել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը
2015-2016 ուսումնական տարում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում են ընդհանուր թվով 166 շրջանավարտներ՝ բոլորը «Իրավագիտություն» մասնագիտությամբ, այդ թվում՝
- իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցում՝ ընդհանուր թվով 41 շրջանավարտներ,
- իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցում՝ ընդհանուր թվով 82 շրջանավարտներ,
- հեռակա ուսուցման ֆակուլտետի բակալավրիատ՝ ընդհանուր թվով 43 շրջանավարտներ:
Համաձայն գործող ուսումնական պլանների` հետևյալ առարկաներից սահմանված են ամփոփիչ քննություններ.
Իրավագիտության ֆակուլտետ
ա) անվճար ուսուցում`
- ՀՀ քրեական իրավունք,
- ՀՀ քրեական դատավարության իրավունք,
- ՀՀ վարչական իրավունք և ոստիկանության վարչական գործունեություն,
բ) վճարովի ուսուցում («Քրեաիրավական» մասնագիտացում)`
- Քրեական իրավունք,
- Քրեական դատավարություն:
2. Հեռակա ուսուցման ֆակուլտետ
- ՀՀ քրեական իրավունք,
- ՀՀ քրեական դատավարության իրավունք,
- ՀՀ վարչական իրավունք և ոստիկանության վարչական գործունեություն:
Կազմվել և հաստատվել է կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի 2015-2016 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման և նախորդ ուստարվա շրջանավարտների ամփոփիչ վերաատեստավորման ժամանակացույցը, որը ներկայացվել է ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովին, ամփոփիչ քննություններն ընդունող քննական հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաև ծանոթացվել է ակադեմիայի բակալավրիատի շրջանավարտներին:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի 2015-2016 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումն անցկացվելու է սույն թվականի հունիսի 13-ից հուլիսի 1-ը ներառյալ: