Նորություններ

Վերադառնալ
19.04.2019

Հանդիպում Կրթահամալիրի ղեկավարության և ստորաբաժանումների հետ

Հանդիպում Կրթահամալիրի ղեկավարության և ստորաբաժանումների հետ

2019թ. ապրիլի 18-ին ՀՀ ոստիկանության Կրթահամալիրում տեղի ունեցավ հավատարմագրման վերաբերյալ հերթական հանդիպումը՝ կազմակերպված Կրթահամալիրի ղեկավարության և ստորաբաժանումների ողջ անձնակազմի համար:

Ինչպես և նախորդ հանդիպումներին, այս անգամ ևս հանդիպման բացումը կատարեց Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը: Հերթական անգամ հավատարմագրմանն առնչվող հանդիպումը կարևորելով՝ Մ. Բաբայանն ընդգծեց.

-Հանդիպման նպատակն է Կրթահամալիրի ողջ կազմին տրամադրել վարչական համակարգի վերաբերյալ այն տեղեկատվությունը, որը ներառվելու է Կրթահամալիրի ինքնավերլուծական զեկույցում:

Կրթահամալիրի պետը հավելեց նաև, որ, ինստիտուցիոնալ հավատարմագրման քննարկման առանցքում բարձրագույն կրթության որակն է:

Հանդիպման ընթացքում բանախոսները, ի դեմս Կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ Տիգրան Խաչատրյանի և քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ Միսակ Մարկոսյանի, համապատասխան տեսասահիկների օգնությամբ ներկայացրին Կրթահամալիրի գործունեությունը, հավատարմագրման տեսակներն ու նպատակները, ոստիկանական կրթության հավատարմագրման առանձնահատկությունները, կրթության որակի ապահովման միջազգային չափանիշներն ու փորձը։ Վերջում տեղի ունեցավ քննարկում զեկուցողների և հանդիպման մասնակիցների միջև:

Ներկաները հարց ու պատասխանի միջոցով քննարկեցին, թե հավատարմագրման ողջ գործընթացի շրջանակներում ինչպես կարող են համագործակցել։

Հանդիպման ավարտին կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման գործընթացների վերաբերյալ ներկաները ձեռք բերեցին անհրաժեշտ տեղեկատվություն և կարողություններ որակի ներքին ապահովման գործընթացների ծավալման, ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու ուղղությամբ: