Նորություններ
ՎերադառնալՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
2014 թ. մարտի 10-ից ապրիլի 10-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց դասական շախմատի անհատական առաջնություն` շրջանային մրցակարգով` նվիրված ՀՀ ոստիկանության կազմավորման 96 ամյակին:
Առաջնությանը մասնակցել են կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի թվով 20 սովորող: Առաջնության արդյունքում առաջին պատվավոր տեղը գրավեց ակադեմիայի իրավագիտության ֆալուլտետի առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող, ոստիկանության սերժանտ Արթուր Հակոբի Սարգսյանը (16 միավոր), երկրորդ տեղը` 3-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Մարտիրոս Մկրտիչի Մանասյանը (151/2 միավոր), երրորդ տեղը` 2-րդ կուրսի 1-ին դասակի սովորող, ոստիկանության սերժանտ Գուրգեն Բենիկի Խաչատրյանը (151/2 միավոր):
Առաջնությունը կազմակերպվել և անցկացվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ. Մինասյանի, քոլեջի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ. Նազարյանի, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Հովհաննիսյանի, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Բաբախանյանի և ընդհանուր և ոստիկանության զորքերի տակտիկական պատրաստականության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Հ. Կուծանյանի կողմից:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր