Նորություններ

Վերադառնալ
27.10.2015

Ոստիկանության 2015թ. սամբոյի առաջնությունը

Ոստիկանության 2015թ. սամբոյի առաջնությունը

Համաձայն ՀՀ Ոստիկանության 2015թ. սպորտային միջոցառումների օրացուցային պլանի` ս/թ. հոկտեմբերի 21-ից-23-ը Մ.Հ.Կ. մարզահամալիրում անցկացվեց ՀՀ Ոստիկանությանըմբշամարտի առաջնություն, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության 24 ստորաբաժանումները, ինչպես նաև  Լ.Ղ.Հ. ոստիկանության հավաքական թիմը:

57 կգ քաշային կարգում եզրափակիչ փուլ դուրս եկան Կրթահամալիրի քոլեջի 1-ին կուրսի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Անդրանիկ Տերտերյանը և Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Սուրեն Բաղինյանը: Միավորներով հաղթող ճանաչվեց քոլեջի սովորող Անդրանիկ Տերտերյանը:

62 կգ քաշային կարգում մի քանի տպավորիչ հաղթանակներից հետո եզրափակչում էր Կրթահամալիրի քոլեջի 1-ին կուրսի սովորող, ոստիկանության կրտսեր սերժանտ Գալուստ Շերոյանը, ով միավորներով պարտվեց և զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը:

74 կգ քաշային կարգում եզրափակչում հանդես եկավ Կրթահամալիրի ակադեմիայի 4-րդ կուրսի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Վահագն Օսեյանը, որի մրցակիցը  Լ.Ղ.Հ. Ոստիկանության ներկայացուցիչն էր: Վերջինս մասնակցել էր 2014թ. Մեծահասակների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Օսեյանը պարտվեց և գրավեց 2-րդ տեղը:

 82 կգ քաշային կարգում 3-րդ տեղը գրավեց Կրթահամալիրի քոլեջի 2-րդ կուրսի սովորող,ոստիկանության սերժանտ Արմենակ Գալստյանը:

90 կգ քաշային կարգում 3-րդ մրցանակային տեղը գրավեց Կրթահամալիրի հերթապահ մասի ավագ տեսուչ, 46-ամյա ոստիկանության մայոր Կարապետ Մելքոնյանը:

100 կգ ծանր քաշային կարգում մաքուր հաղթանակ տարավ և 1-ին տեղը գրավեց ոստիկանության Կրթահամալիրի ակադեմիայի 3-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Արծրուն Ռտոյանը:

Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավեց Ոստիկանության կրթահամալիրի  հավաքականը,  2-րդ տեղը՝ Ոստիկանության զորքերը և երրորդ տեղը՝ Լ.Ղ.Հ ոստիկանության թիմը: Հաղթող թիմերը և մրցակիցները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: