Նորություններ
ՎերադառնալՈւսանողական գիտաժողով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում՝ «ՀՀ քրեական օրենսդրության կատարելագործման հեռանկարները» խորագրով:
2013 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «ՀՀ քրեական օրենսդրության կատարելագործման հեռանկարները» խորագրով ուսանողական գիտաժողով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Կիմի Վարյանը` հատկապես ընդգծելով նման ձևաչափով անցկացվող քննարկումների նշանակությունը տեսության և պրակտիկայի միջև սերտ կապի շարունակական ապահովման գործում: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առաջին կուրսի սովորողները, որոնք ներկայացրեցին իրենց մագիստրոսական թեզերի թեմաների շրջանակներում կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները` անելով կառուցողական առաջարկություններ քրեական պատասխանատվությունից ազատելուն, անձի կյանքի և առողջության և արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների որակմանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր