Նորություններ

Վերադառնալ
11.02.2016

Պարգևների հանձնում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

        ghazaryan                           margaryan   

    ոստիկանության գնդապետ                          ոստիկանության գնդապետ

 Մուշեղ Վարուժանի Ղազարյան                   Դավիթ Վազգենի Մարգարյան

      Սույն թվականի փետրվարի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դահլիճում հանդիսավոր պայմաններում կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը իր և անձնակազմի անունից   ՀՀ ոստիկանությունում երկարամյա ծառայության համար և կենսաթոշակի անցնելու կապակցությամբ թանկարժեք նվերով պարգևատրեց կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալ, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մուշեղ Ղազարյանին: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի 29.01.2016թ. թիվ 134-Ա հրամանի համաձայն գնդապետ Մ.Ղազարյանը պարգևատրվել է նաև հուշանվերով՝ ժամացույցով:

       ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի 06.02.2016թ. թիվ 230-Ա հրամանի համաձայն՝ կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Մարգարյանը ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար, ինչպես նաև ծննդյան օրվա կապակցությամբ պարգևատրվեց զենքով, որը վերջինիս հանձնեց ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Իր խոսքում կրթահամալիրի պետը, կարևորելով գնդապետ Դ. Մարգարյանի իրականացրած աշխատանքները, անդրադարձ կատարեց վերջինիս պատվաբեր մարտական ուղուն և ոստիկանությունում նրա նվաճումներին՝ անսպառ եռանդ ու նորանոր հաղթանակներ մաղթելով: