Նորություններ
ՎերադառնալՀամագործակցության պայմանագիր ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև
Սույն թվականի մայիսի 4-ից-7-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հրավերով Հայաստանի Հանրապետությում էր ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Ակադեմիայի պետի ուսումնական գծով առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Պառադնիկովը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Ստեպանենկոն և միջազգային համագործակցության հարցերով պետի օգնական, ոստիկանության մայոր Վյաչեսլավ Կուզնեցովը:
Այցի նպատակն էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի միջև կրթական ոլորտում համագործակցության մասին արձանագրության ստորագրումը: Համագործակցության մասին արձանագրությունը ստորագրվեց մայիսի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, այնուհետև պատվիրակության անդամները հանդիպում ունեցան տարբեր տարիների Օմսկի ակադեմիայի շրջանավարտների հետ և հանձնեցին նրանց հուշանվերներ և մեդալներ: ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի պատվիրակության անդամները ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին և ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող աշխատանքներին:
Մայիսի 6-ին տեղի ունեցավ հանդիպում պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: ՀՀ ոստիկանության կրթահամալիրին Օմսկի ակադեմիայի կողմից պատվիրակությունը նվիրեց մեծ քանակությամբ մասնագիտական դասագրքեր, ուսումնական և այլ գիտամեթոդական ձեռնարկներ:
Համագործակցության ամրապնդման և զարգացման համար ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիրի Գասպարյանի հրամանով պատվիրակության անդամները պարգևատրվեցին մեդալներով և կրծքանշանով, որոնք հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Պատվիրակության անդամները մեծ գոհունակությամբ նշեցին փոխադարձ համագործակցության կարևորությունը և հույս հայտնեցին հետագա համագործակցության ամրապնդման համար:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր