Նորություններ

Վերադառնալ
20.10.2016

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Darknet»համակարգի ուսուցման գործընթաց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Darknet»համակարգի ուսուցման գործընթաց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2016թ․ հոկտեմբերի 17-ից 21-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Darknet» համակարգի ուսուցումը, որը իրականացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի համակարգչային վերջին սերնդի համակարգիչներով ապահովված լսարանում։

Վերապատրաստման ծրագիրն իրականացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային փորձագետ Շտեֆան Մոյսերի կողմից։

Դասընթացին մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ԿՀԴՊԳ վարչության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի և այլ գերատեսչությունների ՏՏ ոլորտի մասնագետներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ․ Եսայանը, ով կարևորեց նմանօրինակ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համագործակցությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև՝ նշելով, որ փորձի փոխանակումը և համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ դեր է խաղում հանցագործությունների դեմ տարվող պայքարում։ Մասնակիցներին ողջունելու էր եկել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլը, ով շեշտեց նմանատիպ նախաձեռնության անհրաժեշտությունը և հավելեց, որ դրանք կրելու են  շարունակական բնույթ ։