Նորություններ

Վերադառնալ
19.10.2016

«Այբ» ավագ դպրոցի սաները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

«Այբ» ավագ  դպրոցի սաները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2016 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Երևան  քաղաքիավագ  դպրոցի սաները: Նրանց դիմավորեցին կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետի տեղակալ, ինքը և ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կարինե Կիրակոսյանը և կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ադելինա Մարգարյանը, ովքեր ներկայացրին ոստիկանության կրթահամալիրի գործունեությունը, խնդիրները և կրթահամալիր ընդունվելու օրենքով սահմանված կարգն ու պայմանները:

Այնուհետև դպրոցականների համար կազմակերպվեց շրջագայություն կրթահամալիրի տարածքով: Նրանք մոմեր վառեցին կրթահամալիրի մատուռում, խոնարհվեցին եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող և Հայրենական մեծ պատերազմի մասնակից ոստիկանների հուշակոթողների առջև, մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության համար զոհված ոստիկանների հիշատակը: Հյուրերը այցելեցին  ոստիկանության կրթահամալիրում գտնվող ոստիկանության թանգարան և ծանոթացան Հայաստանի ոստիկանության պատմությանը: Դպրոցականները եղան նաև կրթահամալիրի մարզադահլիճում և հրաձգարանում:

Միջոցառման ավարտին Կ.Կիրակոսյանը կարևորելով նման հանդիպումները` նշեց, որ հետաքրքիր և ուսուցողական բովանդակությամբ այցը կնպաստի ոչ միայն ոստիկանության և հանրակրթական դպրոցների միջև համագործակցության ամրապնդմանը, այլ նաև` մասնագիտական կողմնորոշմանը: